ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 30 հունիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Գվատեմալա՝ Բանակի օր, Դանիա՝ Ալեքսանդրա արքայադստեր ծննդյան օր, Կոնգո՝ Անկախության օր, Սուդան՝ Հեղափոխության օր, Բելառուս՝ Տնտեսագետի օր, Սալվադոր՝ Բանկային աշխատողի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1895 –ծնվել է  վիրաբույժ Ռուբեն Յոլյանը։

1922– ծնվել է նկարիչ, լրագրող Ժակ Իխմալյանը։

1944 –վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Համբարձում Խաչանյանը, որի հայտնի դերերից են Բադալը «Նամուս» ֆիլմում և Դարչոն «Պեպո» ֆիլմում։

1945 —ԽՍՀՄ-ում վերականգնել են աշխատանքային արձակուրդները։

1954– ծնվել է Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։

1956-թերթերում հրապարակվել է ԽՄԿԿ Կենտկոմի «Կուլտի պաշտպանմունքի և դրա հետևանքների վերացման մասին» որոշումը։

1994 —Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Քուվեյթի հետ։

2005-Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները:

2012- Երևանի Կասյան փողոցում վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը գործել է շաբաթ և կիրակի օրերին:

2018-Ոստիկանությունը պահպանության տակ է առել Մանվել Գրիգորյանին և նրա հարազատներին պատկանող տները, իսկ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1109 —վախճանվել է Լեոնի և Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո 6-րդ Խիզախը։

1520 —իսպանացի կոնկիստադորները նահանջել են Տենոչտիտլանից, այդ գիշերը հայտնի է «Թախիծի օր» անվանմամբ։

1736 —ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կապիտուլացիայի է ենթարկվել Ազով քաղաքի թուրքական կայազորը, Ազովը վերջնականապես միացվել է Ռուսական կայսրությանը։

1748 —ծնվել է ֆրանսիացի աստղագետ և գեոդեզիստ Ժան-Դոմինիկ Կասսինին, որը հայտնի է որպես Ֆրանսիայի առաջին ամբողջական քարտեզի կազմող։

1810 —Նապոլեոնն օկուպացված Հոլլանդիան միացրել է Ֆրանսիական կայսրությանը։

1889 —Փարիզյան խաղաղության համաժողովում ստեղծվել է Միջխորհրդարանական միությունը։

1893 —ՀԱՀ-ի Յախերսֆոնտեյն հանքում գտնվել է 995 կարատանոց «էկսելսիոր» ալմաստը։

1894– բացվել է Լոնդոնի Թաուեր բացովի կամուրջը։

1905– Ալբերտ Էյնշտեյնը հրապարակել է Հարաբերականության տեսությունը։

1908–Սիբիրի կենտրոնական հատվածում, Տունգուսկա և Լենի միացման հատվածի շրջանում ընկել է հանրահայտ Տունգուսյան երկնաքարը։

1913 —սկսվել է երկրորդ բալկանյան պատերազմը։

1925 –ծնվել է  շվեյցարացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Ֆիլիպ Ժակոտեն։

1934- Գերմանիայում Հիտլերի հրամանով էս էսի ջոկատները անսպասելի հարձակում են սկսել գրոհային ջոկատների վրա, որի արդյունքում գրոհայինների ղեկավար Էրնստ Ռյոմը և այլ հրամանատարներ գնդակահարվել են առանց դատ ու դատաստանի։

1935 —Մոսկվայում տեղի ունեցած շքերթի ժամանակ Ստալինին առաջին անգամ անվանել են  «պիոներների լավագույն ընկեր»։

1936 —վաճառքի է հանվել Մարգարետ Միտչելլի «Քամուց քշվածները» վեպի առաջին հրատարակությունը։

1948 — «Bell Laboratories» ընկերության գիտնական աշխատակիցներ Ուիլյամ Շոկլին, Ուոլտեր Բրատտեյնը և Ջոն Բարդին հայտարարել են տրանզիստորի հայտնագործման մասին լուրը։

1960– Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը Բելգիայից։

1964 —ստացվել են Լուսնի առաջին լուսանկարները մոտ տարածությունից։

1966– ծնվել է ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը։

1971 —վթարվել է  «Սոյուզ-11» կառավարվող տիեզերանավը, անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։

1972– առաջին անգամ կիրառվել է կոորդինացիոն վայրկյանը։

1993 —մոսկովյան միջբանկային արտարժույթային բորսայում դոլարի փոխարժեքն առաջին անգամ գերազանցել է հազար ռուբլու սահմանը և կազմել 1024 ռուբլի մեկ դոլլարի դիմաց։

1997 —Մեծ Բրիտանիայում հրատարակվել է Հարրի Պոտերի մասին առաջին գիրքը՝ «Հարրի Պոտերը և փիլիսոփայական քարը»։

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular