ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղպայմանագիրը» ծանր է տանում վերջին հարցումները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագրի» պատվիրած գաղտնի հարցումը հերթական հուսահատության մեջ է գցել իշխող կուսակցության ներկայացուցիչներին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ում փոքր թվով մարդիկ են տեղյակ եղել, որ հարցում են պատվիրել, և արդյունքները փորձել են գաղտնի պահել մյուս կուսակիցներից, սակայն ինչ-ինչ ճանապարհով գրեթե բոլորի ձեռքում այն հայտնվել է։

Ըստ այդմ, թեև ՔՊ-ն դեռևս առաջատարն է քաղաքապետի ընտրություններից առաջ, սակայն ստացած ձայները վկայում են, որ այդ կուսակցությունը բացարձակապես չի կարող հավակնել Երևանի քաղաքապետարանում մեծամասնություն վերցնելու։ Լավագույն դեպքում նույնիսկ բոլոր վարչական ռոսուրսները, փողը, կրիմինալը ներգրավելով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կկարողանա հավաքել 20-22 %, ընդ որում բուն քաղաքապետի թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի վարկանիշը շատ ավելի ցածր է՝ 12-13 %։

Հարցվածների մեծամասնությունը՝ գրեթե 63 %-ը, ընդհանրապես որևէ մեկի օգտին չի քվեարկել և հարժարվել է հայտնել, թե ում են ընտրելու, մի մասն էլ հայտարարել է, թե ընդհանրապես չի մասնակցելու ընտրություններին։

«Փսևդո-ընդդիմադիր» քաղաքական ուժերը ևս չափազանց ցածր քվեներ են ստանում, նրանք ովքեր հույս ունեն հաղթահարել անցողիկ շեմը և հայտնվելով Երևանի ավագանու կազմում իրենց ծառայությունները մատուցել գործող իշխանություններին, դրա դիմաց վարչական շրջանների ղեկավարների կամ քաղաքապետերի պաշտոններ ակնկալել, ևս հուսահատության եզրին են։

Առայժմ ընդդիմադիր քաղաքական ուժերից ամենամեծ աճը գրանցում է «Ապրելու երկիրը»։ Եթե նախորդ հարցման արդյունքներով չափազանց փոքր էր «Ապրելու երկրի» ցուցանիշն, ապա այն արդեն հասել է մոտավորապես 7-8 %-ի, ինչը վկայում է, որ այդ կուսակցությունը բավականին գրագետ քարոզարշավ է իրականացնում և բարենպաստ շարունակության դեպքում կկարողանա Երևան քաղաքում իշխանափոխություն իրականացնել, իսկ արդեն Երևանում իշխանությունը վերցնելուց հետո ամբողջ հանրապետությունում իշխանափոխություն իրականացնելն ընդամենը տեխնիկայի հարց է։ 

Արամ Պետրոսյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular