ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ազատ ոճի ըմբշամարտ

ՍՊՈՐՏ

Ըմբշամարտի ի հայտ գալն որպես ռազմական և կիրառական արվեստի տարր գալիս է հին ժամանակներից։ Ըմբշամարտը հնագույն օլիմպիական խաղերի ծրագրում եղել է ամենահայտնի մարզաձևերից մեկը։ Բայց դա եղել է դասական, կամ ինչպես հետագայում է անվանվել հունահռոմեական ըմբշամարտը: Ազատ ոճի ըմբշամարտն ի հայտ է եկել շատ ավելի ուշ, և նրա հիմնական տարբերությունը դասականից մրցակցին հաղթելու տեխնիկայի ավելի բազմազան զինանոցն է։ Մենամարտի նպատակը տարբեր հնարքներ օգտագործելով հակառակորդին երկու թիակների վրա գետնին պառկեցնելն է: Ազատ ոճի ըմբշամարտում թույլատրվում են նետումներ, մրցակցի ոտքերից բռնելը, ոտք գցելը և շրջելը: Մենամարտի համար հատկացվում է 5 րոպե, և եթե այդ ժամանակահատվածում հաղթողը չի բացահայտվում՝ նշանակվում է լրացուցիչ 3 րոպե։ Հանդիպումը տևում է մինչև հաղթողի բացահայտումը և անհրաժեշտության դեպքում երկարաձգվում է:
Ընդհանրապես Ազատ ոճի ըմբշամարտի ծննդավայրն անգլիական Լանկաշիր կոմսությունն է, չնայած այն այնտեղ մեծ տարածում չի գտել։ Հետագայում ազատ ոճի ըմբշամարտն եվրոպացի վերաբնակիչների կողմից տարվել է Հյուսիսային Ամերիկա, որտեղ էլ այն լայն տարածում է գտել։ Այն առանձնահատուկ սեր է վայելել Միացյալ Նահանգների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների շրջանում: Հենց այնտեղ էլ  ցույց է տրվել, որ ազատ ոճի ըմբշամարտը շատ կոշտ և ագրեսիվ մարզաձև է, որտեղ տեխնիկայի սահմանափակումներ չկան, ներառյալ ցավային հնրաքները, վերջույթների հոդերի վրա ճնշումները և այլ կեղտոտ նրբերանգներ, որոնք թույլատրելի են համարվել։
Երբ 1904 թվականին Օլիմպիական խաղեր են անցկացվել ամերիկյան Սենթ Լուիսում, ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարն առաջին անգամ ընդգրկվել է Օլիմպիական խաղերի ծրագրում։ Այդ տեսակի ըմբշամարտի լոբբիստներն որպես Օլիմպիադայի տանտերեր եղել են ամերիկացիները։ Օլիմպիական կոմիտեն գնացել է զիջումների և ըմբշամարտի այդ տեսակը ներառել մրցումների մեջ։ Ըմբշամարտի մրցաշարին մասնակցած բոլոր ըմբիշները ներկայացրել են Միացյալ Նահանգներն, իսկ Եվրոպացի մարզիկներն, ընդհանուր առմամբ, ծանոթ չեն եղել ըմբշամարտի այդ տեսակին, ինչի պատճառով էլ չեն մասնակցել ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարին։ Հետագա տարիներին՝ սկսած 1904 թվականից, ԱՄՆ-ի հավաքականի մարզիկներն են տարբեր քաշային կարգերում արժանացել հարյուրից ավելի օլիմպիական մրցանակների։ Որոշ ժամանակ անց ազատ ոճի ըմբշամարտը սկսել է տարածվել այլ երկրներում։ Այն սկսել է մեծ ժողովրդականություն և անսահման սեր վայելել ԽՍՀՄ-ում, Թուրքիայում և Իրանում: Ամենամեծ ժողովրդականությունն այն ձեռք է բերել ԽՍՀՄ Անդրկովկասյան հանրապետություններում՝   Ադրբեջանում, Վրաստանում և, իհարկե, Հայաստանում: Խորհրդային Միությունում ազատ ոճի ըմբշամարտի առաջին առաջնությունն անցկացվել է դեռևս 1945 թվականին։ Օլիմպիական խաղերում դեբյուտը կայացել է 7 տարի անց՝ 1952 թվականին: Երկար տարիներ խորհրդային մարզիկներն են եղել ըմբշամարտի այդ տեսակում ամերիկացիների անհաշտ մրցակիցները։ Հիմա էլ են ամերիկացիների հետ հիմնականում մրցակցում հետխորհրդային երկրների, նաև Հայաստանի, մարզիկները:


 Нет описания.


Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular