Համաշխարհային բանկը Կիեւին 1,5 մլրդ դոլարի վարկ է տրամադրել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀամաշխարհային բանկի (ՀԲ) տնօրենների խորհուրդը հունիսի 29-ին որոշում է ընդունել Ուկրաինային 1,5 մլրդ դոլարի վարկ տրամադրելու մասին՝ Ճապոնիայի կառավարության երաշխիքով։ Այս մասին տեղեկացրել է ՀԲ մամուլի ծառայությունը գրավոր հայտարարությունում։
Հայտարարությունում նշվել է, որ Համաշխարհային բանկի նոր վարկն ուղղվելու է Ուկրաինայում տնային տնտեսությունների աջակցմանը եւ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետեւանքների մեղմմանը։ Ֆինանսական հաստատությունն ընդգծել է, որ այս վարկը տրամադրվում է Ճապոնիայի կառավարության երաշխիքով, ADVANCE Ukraine (Advancing Needed Credit Enhancement for Ukraine Trust Fund) ֆոնդի շրջանակում, եւ Ուկրաինային միջազգային աջակցության փաթեթի մի մասն է, որը նախատեսված է 2023թ. նրա ֆինանսական պահանջմունքները բավարարելու համար։ Ներկայում Համաշխարհային բանկն արդեն Ուկրաինային օգնության համար հատկացրել է 37,5 մլրդ դոլար։
ԱՄՆ-ն եւս հունիսի 27-ին մտադրություն էր հայտնել Ուկրաինային հատկացնել 500 մլն դոլարի ռազմական օգնություն։ Նշվել է, որ այդ փողերով Կիեւը կստանա Bradley զրահամեքենաներ եւ Stryker զրահագնացներ։ Տեղեկացվել է, որ նոր տեխնիկան կփոխարինի հատուկ գործողության ըթնացքում ոչնչացված տեխնիկային։