ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանադացի պատգամավորները կոչ են արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատգամավոր Ռեյչել Թոմասը և սենատոր Լեո Հուսակոսը՝ որպես Կանադա-Արցախ պատգամավորական բարեկամության խմբի համանախագահներ, հայտարարություն են հրապարակել՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 200-րդ օրվա հետ:

«Դեկտեմբերի 12-ից ադրբեջանական ուժերը շրջափակել են Լաչինի միջանցքը՝ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը: Շրջափակումն առաջացրել է լուրջ մարդասիրական հետևանքներ: 2020-ից հետո Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի պատճառով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ հայտնվել է ճգնաժամի մեջ: Սննդի սուր պակասը, վառելիքի, էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարումների խափանումները, արտաքին աշխարհի հետ կապի խզման հետ, ավելի են խորացրել ճգնաժամը:

Շատերի, այդ թվում՝ երեխաների և մեծահասակների, թերսնման խնդիր է առաջացել: Բժշկական հաստատություններում դեղորայքի պակաս կա, պլանային վիրահատությունները հետաձգվում են: Դպրոցներն ու ինստիտուտները փակման եզրին են, ձեռնարկությունների փակումը մարդկանց զրկում է ապրուստի միջոցից:

Շարունակվող շրջափակումը խոչընդոտում է բանակցությունների անցկացումը: Մենք կոչ ենք անում խաղաղ ճանապարհով վերջ տալ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular