ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 69 դեպք. գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել 16 մարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 13, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու թմրանյութի իրացման՝ 4-ական, ֆիզիկական ներգործության և հոգեկան ներգործության՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հրահրելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելու, հրազենի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, անձնական տիրապետությունից դուրս գույքին տիրանալու և վրաերթի՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular