ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քիմիկների զորամասի» գործով դատարան չներկայացած տուժողները բերման կենթարկվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Սուրեն Խաչատրյանի, այսօր՝ հունիսի 30-ին, ընթացել է «Քիմիկների զորամասի» գործով դատավարությունը:

Դատական նիստին չէին ներկայացել պատշաճ կարգով ծանուցված գործով տուժողները: Մեղադրող դատախազը միջնորդեց այդ տուժողներին բերման ենթարկել, ինչը դատարանը բավարարեց:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ գեներալ Մակարյանը, որը Կովսականի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել, նահանջի հրաման է տվել, իսկ ինքը վերադարձել է Կապան։ Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։

Գեներալ Անդրանիկ Մակարյանին առաջադրված է անգործություն ցուցաբերելու մեղադրանք եւ նրան սպառնում է ազատազրկում՝ 7-13 տարի ժամկետով

Նշենք, որ ծնողները ԴՆԹ գենետիկ փորձաքննության պատասխաններ ունեն Առողջապահության նախարարությունից, որոնք նույնականացվել են Կովսականից դուրս բերված մասունքների հետ, սակայն արդյունքներին շատ ծնողներ չեն հավատում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular