ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ եղբոր հետ ի՞նչ կապ ունի ինքը, ղալաթ ա անում. Սուրիկ Խաչատրյանը՝ Գորիսի միջադեպի մասին

ՎԻԴԵՈ



Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պնդում է, որ Գորիսում տեղի ունեցած միջադեպի հետ իր ազգականները որեւէ առնչություն չունեն:

«Իմ եղբոր հետ ի՞նչ կապ ունի ինքը, ղալաթ ա անում, դե դու էլ ներկայացի»,- այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սուրիկ Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե նախնական տեղեկություններով, Գորիսի ոստիկանապետի կողմից ծեծի ենթարկված երիտասարդն ինչ կապ ունի Խաչատրյանների ընտանիքի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետի եղբորորդի ներկայացած անձը հայտարարել էր, որ փետրվարի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնում ինքը ծեծի է ենթարկվել, ծեծին մասնակցել է նաեւ ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը: Նրա խոսքով, պատճառը եղել է ոստիկանությունում աշխատող կին լեյտենանտներից մեկին զանգելն ու հաղորդագրություն ուղարկելը: Հաջորդ օրն առավոտյան իրենց տուն են գնացել ոստիկանության մի խումբ աշխատակիցներ եւ իրեն տարել են ոստիկանություն. «Տարան ոստիկանություն, հանեցին մայորի սենյակը, մայորը առանձնազրույց ունեցավ հետս, հետո ոստիկանապետը մտավ, ինձ ծեծի ենթարկեցին ոտքերով եւ ձեռքերով: Ես չգիտեմ, թե ոստիկանապետն ինչ խնդիր ունի իմ հետ, ինչու ինձ ծեծեց, կամ ինչ կապ ունի էդ աղջկա հետ»

Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի կողմից Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդուն՝ Էդմոնին, ծեծի վերաբերյալ քաղաքացու ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular