ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քիմիկների զորամասի» գործով հաջորդ նիստին կհարցաքննվեն տուժողները. փաստաբանն առարկեց դատարանի որոշման դեմ

ԻՐԱՎՈՒՆՔ

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սուրեն Խաչատրյանի, այսօր՝ հունիսի 30-ին, «Քիմիկների զորամասի» գործով դատավարությանը որոշել է ավարտել գործով գրավոր ապացույցների հետազոտման փուլը եւ անցնել գործով տուժողների հարցաքննությանը:

Պաշտպանական կողմը դեմ արտահայտվեց, նշելով, որ պետք է դատարանը հետազոտի գործում առկա ամբողջ փաստաթղթերը:

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը նշեց, որ եթե դատարանը չբավարարի իրենց միջնորդությունը, ապա դա կհամարվի պաշտպանության իրավունքի կոպիտ խախտում:

«Ես ավելի ողջամիտ եմ համարում, որ հետազոտվեն քրեական գործում առկա բոլոր փաստաթղթերը՝ սկսած քրեական գործի հարուցման պահից մինչեւ նախաքննության ավարտման պահը»,- նշեց Հովհաննիսյանը:

Դատախազը արձագանքելով պաշտպանների միջնորդությանը, նշեց, որ մինչեւ դատաքննության փուլ մտնելը պետք է կողմը ներկայացներ նման միջնորդություն, սակայն այժմ ներկայացված է ապացույցների հետազոտման հաջորդականությունը: 

Վահան Հովհաննիսյանն էլ հակադարձեց դատախազին. «Ինձ համար տարօրինակ է գործընկերոջս դիրքորոշումը, քանի որ հիմա հրապարակային դատաքննություն է ընթանում: Կարծում եմ՝ եթե մեղադրանքը ամուր է, ապա մեղադրողը չպետք է հակադարձի, որր հետազոտվեն քրեական գործում առկա բոլոր փաստաթղթերը»:

Դատարանը լսելով կողմերին որոշեց, որ նախ կհարձաքննվեն գործով տուժողները, այնուհետեւ գործում առկա բոլոր գրավոր փաստաթղթերը կհետազոտվեն, եթե կողմերը որեւէ փաստաթղթի վերաբերյալ կցանկանան ուշադրություն հրավիրել, ապա այն ամբողջությամբ կհետազոտվի եւ կհրապարակվի:

Վահան Հովհաննիսյանը առարկեց դատարանի որոշման դեմ, նշելով, որ այն ոչ իրավաչափ է. «Դրանով մենք մեկ անգամ եւս ձգձգում ենք տեւական ժամանակ տեւող դատաքննությունը: Պաշտպանական կողմը հնարավորություն չի ունենալու տուժողների հարցաքննության ընթացքում տալ այնպիսի հարցեր, որոնք բխում են գործի այն նյութերից, որոնք դեռեւս չեն հետազոտվել»:

Դատարանը չընդունեց փաստաբանի առարկությունը եւ նիստը հետաձգեց:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ գեներալ Մակարյանը, որը Կովսականի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել, նահանջի հրաման է տվել, իսկ ինքը վերադարձել է Կապան։ Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։

Գեներալ Անդրանիկ Մակարյանին առաջադրված է անգործություն ցուցաբերելու մեղադրանք եւ նրան սպառնում է ազատազրկում՝ 7-13 տարի ժամկետով

Նշենք, որ ծնողները ԴՆԹ գենետիկ փորձաքննության պատասխաններ ունեն Առողջապահության նախարարությունից, որոնք նույնականացվել են Կովսականից դուրս բերված մասունքների հետ, սակայն արդյունքներին շատ ծնողներ չեն հավատում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular