ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շնորհակալությու՞ն ռելոկանտներին. Երևանը առաջ է անցել Թբիլիսիից ու Բաքվից, բայց ոչ այնտեղ որտեղ ցանկալի է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Tsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանի մայրաքաղաքը զբաղեցնում է 141-րդ տեղը աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշում։ Այդ իսկ պատճառով Երևանն այժմ համարվում է առաջատարը Հարավային Կովկասի երկրների շարքում:

Ըստ «Mercer»-ի տվյալների Երևանն աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշում բարձրացել է 56 կետով։ Այժմ նախկին 197-րդ տեղի փոխարեն հանրապետության մայրաքաղաքը զբաղեցնում է 141-րդ տեղը։

Միևնույն ժամանակ, ինչը բնորոշ է, Թբիլիսին 181-րդ տեղում է, իսկ Բաքուն 177-րդ: Իսկ ընդհանրապես Բիշքեկն է հետխորհրդային ամենաէժան քաղաքներից մեկը։ Նա զբաղեցնում է 224-րդ տեղը։

Այս վարկանիշի առաջին հորիզոնականները զբաղեցրել են Հոնկոնգը, Ցյուրիխը և Սինգապուրը։ Նկատի ունենանք, որ «Mercer»-ը ցուցակը կազմել է հիմնվելով կրթության մակարդակի, անձնական անվտանգության և այլ գործոնների վրա:

Փորձագետները կարծում են, որ այդ վարկանիշում Երևանի դիրքի արմատական փոփոխությունը մեծապես պայմանավորված է ռուսաստանցի վերաբնակիչների ժամանմամբ, որոնց թիվը, ըստ էկոնոմիկայի նախարարության հասել է 108-110 հազարի։

Քանի որ Ռուսաստանի քաղաքացիները զանգվածաբար շտապել են Հայաստան, տեղական գները կտրուկ աճել են։ Եթե ​​նախկինում մեկ սենյականոց բնակարան կարելի էր գտնել 120 հազար դրամով (մոտ 26600 ռուբլի), ապա այժմ այն արժե կրկնակի թանկ։ Եվ դա առանց վերանորոգման բնակարանների գներնն են։

Սակայն ոչ միայն բնակարաններն են թանկացել: Դա մեծապես պայմանավորված է գնաճի աճով, որը հունվար-մարտին հասել է 7,2 տոկոսի։ Տարեվերջին, ինչպես սպասվում է ԿԲ-ում, այն կնվազի մինչև 4 տոկոսի։

Չնայած բարձր գներին, ռուս զբոսաշրջիկները, այնուամենայնիվ, ընտրում են Հայաստանն իրենց հանգստի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular