ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնը հետաձգել է պետական այցը Գերմանիա Ֆրանսիայում անկարգությունների պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայում անկարգությունների պատճառով հետաձգել է պետական այցը Գերմանիա, որը պետք է  սկսվեր կիրակի, ինչի մասին շաբաթ հայտարարել էին երկու երկրները, տեղեկացրել է Reuters-ը։

Մակրոնը հեռախոսով շաբաթ օրը խոսել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ եւ տեղեկացրել նրան իրավիճակի մասին, նշել է Գերմանիայի նախագահի մամուլի քարտուղարը։

«Նախագահ Մակրոնը խնդրել է հետաձգել նախատեսված պետական այցը Գերմանիա»,- ասել է մամուլի քարտուղարը։

 

Հիշեցնենք, որ անկարգությունները Ֆրանսիայում բռնկվել են ոստիկանի կողմից 17-ամյա դեռահասի սպանությունից հետո։ Կալանավորվածների թիվն արդեն գերազանցել է 1 300 մարդը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular