ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Արեւմուտքի օգնությամբ կարողանում է փակել Արցախյան հարցը, Ռուսաստանի միջոցով՝ լուծում միջանցքի հարցը. Կիվիրյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որպեսզի խնդիրները գտնեն իրենց լուծումները, պետք է այլ իրավիճակ ձեւավորվի ե΄ւ աշխարհում ե΄ւ տարածաշրջանում, որպեսզի կողմերն իրականում գնան խաղաղության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ խոսելով Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների մասին:

«Այսօրվա դրությամբ նման բան մենք չենք տեսնում, ընդամենը տեղի է ունենում պայքար տարածաշրջանի համար Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Պարզ է, որ այս ֆորմատով արտգործնախարարներն այնտեղ լուրջ բան չեն կարող ստորագրել, որովհետեւ վերջիվերջո արտգործնախարարները չէ, որ որոշումեն ինչ-որ բան, ընդ որում, անգամ երկրի ղեկավարներն այս պահին չեն որոշում: Եւ Հայաստանի համար էլ պարզ է, որ եթե իրենք արեւմուտքում գալիս են  ինչ-որ համաձայնության, ապա տեղի է ունենալու Մոսկվայի խանդը բոլոր առումներով, դրա համար տեղի է ունենում թռչկոտում: Այլ հարց, որ այդ հարթակները  կարողանում է շատ պրոֆեսիոնալ ձեւով օգտագործել: Կոնկրետ Արեւմուտքի օգնությամբ ինքը կարողանում է փակել Արցախյան հարցը, իսկ Ռուսաստանի միջոցով ինքը լուծում է միջանցքի հարցը: Հայկական կողմն այսօրվա դրությամբ օրակարգ էլ չունի»,- ասաց նա:


Կիվիրյանի խոսքով՝ հայկական կողմը ամեն մի զիջումից հետո միայն փորձում է հիմնավորել, որ դա նախկինների կամ ինչ-որ մեկի մեղքով է:

 

«Դու որպեսզի կարողանաս արդյունք ապահովել պետք է հողի վրա՝ իրականում, աշխատես, եւ  դիվանագիտական առումով եւ ռազմաքաղաքական առումով դու պետք է կարողանաս ստեղծել հակակշիռ քո հակառակորդի համար, այլ պարագայում հանուն ինչի Ադրբեջանը պետք է գնա որեւէ զիջման, երբ որ տեսնում է՝ ինչքան փորձում է ճնշել, ճնշվում է: Ադրբեջանը վարում  է այսպես կոչված ագրեսիվ քաղաքականություն, դիվանագիտություն: Նայեք՝ այնտեղ ընթանում են բանակցություններ, իսկ Արցախում ունենք 4 զոհ: Ինքը որդեգրել է այդ ինստիտուտը եւ բավականին արդյունավետ վարում է»,- ասաց նա:

Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ միայն մեկ պարագայում Հայաստանը կարող է առաջ տանի իր շահերը, երբ ժամանակ ձգի եւ դրան զուգահեռ վերականգնվի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular