ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին ասել է, թե որ դեպքում Ուկրաինան կբանակցի Ռուսաստանի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան դեմ է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելուն, եթե խոսքն այն սահմաններին վերադարձի մասին է, որոնք գոյություն են ունեցել 2022թ. փետրվարի 24-ի դրությամբ, որովհետեւ դիվանագիտությունը կսկսվի միայն այն ժամանակ, երբ Ուկրաինան կվերականգնի 1991թ. դրության իրական սահմանները։ Ինչպես տեղեկացրել է УНИАН-ը, այս մասին Զելենսկին ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Մասնավորապես, պետության ղեկավարը պատասխանել է իսպանացի լրագրողների այն հարցերին, թե արդյոք Ուկրաինան պատրաստ է դիվանագիտական կարգավորման, եթե խոսքը վերաբերի այն սահմաններին, որոնք եղել են 2022թ. փետրվարի 24-ի դրությամբ։

«Դրանք՝ փետրվարի 24-ի դրությամբ եղած սահմանները, մեր սահմանները չեն։ Այնտեղ եղել է շփման գիծ մեր եւ օկուպանտների միջեւ։ Եվ դրա համար մենք մեկ անգամ եւս ընդգծում ենք, որ Ուկրաինան պատրաստ կլինի դիվանագիտության այս կամ այն ձեւաչափին, երբ մենք իսկապես կլինենք մեր սահմաններում։ Մեր իրական սահմաններում՝ միջազգային իրավունքի համաձայն»,- ընդգծել է Զելենսկին։

Երկրի նախագահը նաեւ ընդգծել է, որ Ուկրաինան նաեւ փոխզիջման չի գնա Ռուսաստանի հետ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպություն (ՆԱՏՕ) մտնելու վերաբերյալ։

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի վերաբերյալ փոխզիջումներին, նորից դուք օգտագործում եք փոխզիջում բառը, իսկ հետո խոսում եք սահմանի վերաբերյալ փոխզիջման մասին. շատ չե՞ն արդյոք  փոխզիջումները մի պետության համար»,- ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Վիլնյուսում ՆԱՏՕ գագաթաժողովում Ուկրաինային հարկավոր է շատ հստակ եւ հասկանալի ազդանշան, որ Ուկրաինան կարող է դառնալ ՆԱՏՕ իրավահավասար անդամ պատերազմից հետո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular