ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում մարսել անցած տարի Ալավերդիում տարած իրենց պարտությունը. Առաքելյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում մարսել անցած տարի Ալավերդիում տարած իրենց պարտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր մեսրոպ Առաքելյանը։

«Քաղաքական և մարդկային ճղճիմությունը որպես հիմնական գործելաոճ ընտրելով՝ Լոռու մարզի ղեկավարությունը Ալավերդի համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արկադի Թամազյանին փորձում են ճնշել՝ տարատեսակ ստուգումներով և հրաժարական տալու հորդորներով՝ սպառնալով հակառակ դեպքում քրեական գործեր հարուցել։

Տղերք, ոնց որ մոռացել եք՝ ում հետ գործ ունեք։ Մեզ ձեզ հետ չխառնեք ու օրինականությունից շեղվելու փորձեր չանեք, հակառակ դեպքում, առաջիկայում իրավապահները հենց ձեզանով են զբաղվելու»,-գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular