ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻՊ-ի արագ արձագանքման արդյունքում փաստաբանները կարողացել են տեսակցել իրենց պաշտպանյալին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաստաբանը զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին՝ տեղեկացնելով, որ ուշ ժամի պատճառով չի կարողանում մուտք գործել քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու իր պաշտպանյալին։

ՀՀ ՄԻՊ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նրա խոսքով՝ իր և կալանավորված անձի մյուս փաստաբանի մուտքը քրեակատարողական ծառայողները արգելում են՝ պատճառաբանելով, որ ազատությունից զրկված անձինք իրավաբանական օգնություն ստանալու նպատակով փաստաբանի հետ կարող են տեսակցել միայն աշխատանքային ժամերին: Մինչդեռ, հաջորդ առավոտյան նշանակված է եղել դատական նիստ, և իրենք ցանկանում են իրենց պաշտպանյալի հետ քննարկել նրա պաշտպանությանն առնչվող հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը բարձրացված հարցը քննարկել է քրեակատարողական հիմնարկի իրավասու ներկայացուցչի հետ։ Ներկայացվել է փաստաբանի խորհրդապահական կարգով իր պաշտպանյալին անարգել տեսակցելու իրավունքը՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման` անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից։

Պաշտպանի արագ արձագանքման արդյունքում փաստաբանների բարձրացրած խնդիրը կարգավորվել է, նրանք կարողացել են անարգել տեսակցել իրենց պաշտպանյալին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular