ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին բուռն թափով տարածում են Արցախում նոր ռազմական էսկալացիա հրահրելու և Արցախի պաշտպանության բանակը զինաթափելու իրենց մտադրության մասին։ Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած գրեթե բոլոր լրատվամիջոցներն, այդ թվում տխրահռչակ Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին բուռն թափով տարածում են Արցախում նոր ռազմական էսկալացիա հրահրելու և Արցախի պաշտպանության բանակը զինաթափելու իրենց մտադրության մասին։

Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած գրեթե բոլոր լրատվամիջոցներն, այդ թվում տխրահռչակ «Haqqin.az»- ը և պետական «AzTV»-ի հեռուստաալիքը նշում են, թե պատրաստվում է «Վրեժ-3» անվանումով ռազմական գործողություն, որի նպատակն է Արցախից վտարելու պաշտպանության բանակն, ընդ որում դրա համար Ադրբեջանն օգտագործում է հերթական, իր իսկ ձեռքով իրականացված սադրանքն, երբ ԱԹՍ-ների հարվածից 4 հայ զինծառայողներ զոհվեցին։ Նրանցից երկուսը հուղարկավորվել են Արցախում, իսկ երկուսին տեղափոխել էին Հայաստան, քանի որ Արցախից տեղահանված նրանց հրազատները գտնվում էին Հայաստանի տարածքում։

Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերում նշել է, թե ադրբեջանական կողմի պնդումներն ամբողջովին սուտ են, Լեռնային Ղարաբաղում Հայաստանից ծառայողներ չկան, սպանված զինծառայողներն եղել են ԼՂՀ-ից։

Հայաստանը բազմիցս առաջարկել է միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ ապացուցելու Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների առկայությունը, կամ բացակայությունն, իսկ Ադրբեջանը մերժել է այս առաջարկը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ ծնողների թույլտվությամբ հրապարակել էր զոհված զինծառայողների անձնական փաստաթղթերն, որոնցից երևում է, որ նրանք Արցախի քաղաքացիներ են։

Ադրբեջանական պրոպագանդան իր այս հրեշավոր մտահաղացումը հանրությանը ներկայացնելու համար նաև մեղադրանքի սլաքներ է հղում ռուսական խաղաղապահ ուժերին՝ նշելով, թե ռուս խաղաղապահներն են նպաստում Արցախում հայկական ստորաբաժանումների գոյությանը և պահանջում են չեղարկել եռակողմ հայտարարության պայմանները։ Այն, որ Ադրբեջանը դեմ է լինելու եռակողմ հայտարարությանը և ամեն կերպ փորձելու է դա չեղարկել, նաև Արցախից հեռացնել ռուսական խաղաղապահ ուժերին, որևէ մեկի մոտ կասկած չէր հայտնում, թերևս այս հարցում Ալիևն ունի նաև դաշնակից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, որը ևս բոլոր ջանքերը գործադրում է ռուսներին Արցախից հեռացնելու համար։

Դոնարա Խաչատրյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular