ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա սպասելի էր. օբյեկտիվ ակնկալիքները կիրացվեն ՄԻԵԴ-ում. Դավիթ Հարությունյանը՝ իր լիազորությունները դադարեցնելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջին օրից ասել եմ, որ սպասելի էր, ոչ մի անակնկալ չկար: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները քիչ առաջ ԲԴԽ որոշումով դադարեցվեցին:

«Կարեն Անդրեասյանից որեւէ օբյեկտիվ ակնկալիք հնարավոր չր ունենալ: Բնականաբար, օբյեկտիվ ակնկալիքները կիրացվեն ՄԻԵԴ-ում, այլ հարթակներում ու ընթացակարգերում»,-ասաց նա:

Անդրադառնալով իր կողմից ներկայացված միջնորդությանը, Դավիթ Հարությունյանն ասաց. «Իրենք ընդհանրապես, որևէ միջնորդության չէին անդրադարձել։ Վերջին հնարավորությունն էր տրված խորհրդին, որ անդրադառնան, բայց իրենք առհասարակ որևէ միջնորդության չեն անդրադարձել, որոշում չեն կայացրել։ Այդ որոշումները չեն հրապարակել, չեն պատճառաբանել, նշել են, որ դա կարվի խորհրդակցական ակտում։ Դուք նույնիսկ տեսաք, որ դատական ակտի հրապարակումը, որը ենթադրվում էր, որ պետք է լինի դռնբաց դատական նիստերի դահլիճում, փաստացի էլի փակ դռների հետևում էր։

Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է, դա փորձի բացակայություն է, փորձում են ուղղակի այդ ընթացքում օգտագործել բարեխիղճ անձանց: Դա արդարացնել ուղղակի հնարավոր չէ։ Այսքան մարդու օգտագործել, կարգադրիչներին պատնեշ սարքել, նիստերի դահլիճում դեպարտամենտի աշխատակիցներին նստեցնել, իբր թե դահլիճը զբաղեցված է։ Նույնիսկ փորձ չարեցին գոնե իմիտացիա ստեղծել, որ մի բան գոնե օրենքով է եղել։ Եթե նույնիսկ այստեղ գրված է ԲԴԽ, սա ուղղակի ցուցանակ է։ Պատմուճանը հագցնելով կամ հրաման ստորագրելով՝ անձը դատավոր չի դառնում»։

Նա նշեց, որ ԲԴԽ-ն պետք է դատավորների համար օրինակ ծառայի, սակայն հակառակն է լինում։ Եթե առնվազն երկու հոգի խորհրդից քվեարկած չլինեին, խախտման մասին խոսք չէր կարող լինել և միջնորդությունը չէր կարող բավարարվել։ Առնվազն հնարավոր է և չի բացառվում, որ մեկ հոգի դեմ եղած լինի, կամ չեմ զարմանա, որ 2-3 հոգի դեմ եղած լինեն, և այսպիսի որոշում հրապարակվեր։ Ամեն մարդ ինքն է իր ճակատագիրն ընտրում, թե ինչ ուղղով գնա»։

Նա ավելացրեց, որ կակտիվացնի Եվրոպական դատարանում վճռի դեմ ներկայացված բողոքի աշխատանքները. «Ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկելու առումով հաղորդում եմ ներկայացնելու, հարցը կքննվի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular