ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հացահատիկի գործարքի շուրջ պայմանավորվածությունների իրականացման հետ կապված այնքան էլ հույսեր չկան. Պեսկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մինչև հացահատիկի գործարքի ժամկետի ավարտը դրա շուրջ պայմանավորվածությունների իրականացման հույսերը այնքան էլ շատ չեն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Առայժմ հայտարարում ենք, որ պայմանավորվածությունների այս մասը դեռ չի կատարվում։ Հացահատիկի գործարքի ավարտին դեռ որոշ ժամանակ կա, բայց մեծ հույս չկա»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Այսպես է նա պատասխանել հարցին, թե ռուսական բանկը SWIFT-ին միացնելու կամ համարժեք տարբերակ ընտրելու հույս կա՞, թե ոչ:

Պեսկովը դեռ չի մեկնաբանել Financial Times թերթի տեղեկատվությունը, որը, հղում անելով աղբյուրներին, նշել է, որ Եվրամիությունը դիտարկում է «Ռոսսելխոզբանկ»-ին թույլ տալ ստեղծել դուստր ձեռնարկություն, որը կարող է միանալ SWIFT միջազգային համակարգին՝ հացահատիկի գործարքների համար: «Ոչ, առայժմ ոչինչ չունենք հաղորդելու պայմանավորվածությունների այն մասի կատարման մասին, որը վերաբերում էր ռուսական կողմին»,- ասել է Պեսկովը։

2022 թվականի հուլիսի 22-ին Ստամբուլում փաստաթղթերի փաթեթ է ստորագրվել միջազգային շուկաներ սննդամթերքի և պարարտանյութերի մատակարարման վերաբերյալ։ Սկզբում պայմանագրերը կնքվել են 120 օրով, անցած տարվա նոյեմբերին երկարաձգվել են նույն ժամկետով։ Մարտի 18-ին Ռուսաստանը հայտարարել է 60 օրով գործարքը երկարաձգելու մասին, այսինքն՝ մինչև հուլիսի 17-ը՝ զգուշացնելով, որ այս անգամը բավարար կլինի ՄԱԿ-ի հետ ստորագրված հուշագրի կատարումը գնահատելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular