ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոյգուն առաջին անգամ խոսել է Պրիգոժինի խռովության մասին. «սադրանքը» չի ազդել Ուկրաինայում զորքերի գործողությունների վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջին անգամ մեկնաբանել է հունիսի 23-25-ը «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կազմակերպած խռովությունը։ «Սադրանքը չի ազդել զորքերի խմբավորումների գործողությունների վրա»,-ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Այդ ծրագրերը ձախողվեցին առաջին հերթին այն պատճառով, որ Զինված ուժերի անձնակազմը հավատարմություն է դրսևորել երդմանը և մարտական ​​հերթապահությանը։ Զինծառայողները խիզախորեն և անձնուրաց շարունակել են լուծել իրենց առջեւ դրված խնդիրները»,-ասել է պաշտպանության նախարարը ասուլիսի ժամանակ։

Մինչ խռովությունը շարունակվում էր, Սերգեյ Շոյգուն չի հայտնվել հանրային տարածքում և չի մեկնաբանել տեղի ունեցողը։ Հունիսի 26-ին՝ խռովության ավարտից մեկ օր անց, Շոյգուն հայտնվել է Պուտինի և ուժային կառույցների ղեկավարների հանդիպմանը, սակայն հրապարակային հայտարարություններ չի արել։

The Wall Street Journal-ը, վկայակոչելով արևմտյան հետախուզության աղբյուրները, հաղորդում է, որ Պրիգոժինը ծրագրել էր խռովության ժամանակ գերեվարել Շոյգուին և Գերասիմովին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular