ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում նոր ուսումնական տարվանից կուսուցանվի «Արցախի պատմություն» առարկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում նոր ուսումնական տարվանից կուսուցանվի «Արցախի պատմություն» առարկան, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը՝ ընդգծելով՝ Արցախի պատմության ծրագիրը կազմվում է այն տրամաբանությամբ, որ ժամանակագրական առումով փոխլրացնելով Հայոց պատմությունը, այդ համատեքստում տեղայնացվեն Արցախին վերաբերող իրադարձությունները:

«Նախատեսվում է, որ առաջին փուլում այն կուսուցանվի միայն 8-9-րդ դասարաններում, սակայն հետագայում կներառվի նաև այլ դասարանների ուսումնական ծրագրում»,- ասել է Նորայր Մկրտչյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular