ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վոյաժների սեզոնը բացվեց. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Ազգային ժողովում արձակուրդները սկսվում են հուլիսի 16-ից, սակայն խորհրդարանականների գործուղումներից տպավորություն է ստեղծվում, որ այն ավելի վաղ է մեկնարկելու, որ պատգամավորները բյուջեի հաշվին իրենց արձակուրդը վայելեն։ Օրինակ, համաձայն ԱԺ նախագահի կարգադրության, աշխատանքային այցով հուլիսի 7-9-ը Ավինյոն, Մարսել, Բանդոլ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանն ու ընդդիմադիր Արմեն Ռուստամյանը։

Թե սա ինչ աշխատանքային այց է՝ նման խայտաբղետ կազմով, ոչ մի խոսք։ Ի դեպ, խորհրդարանում արդեն արձակուրդային մթնոլորտ է, եւ կարելի է հաշված պատգամավորների այնտեղ տեսնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular