ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի բանակը զորավարժություններ է անցկացնում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առանձին համազորային բանակում տեղի են ունեցել հրամանատարաշտաբային զորավարժություններ, տեղեկացվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում։

Տեղեկատվության համաձայն՝ «տագնապով ոտքի հանված ստորաբաժանումները, զորամասերն ու միավորումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից եւ բերվել տարբեր աստիճանի պատրաստվածության վիճակի»։ Տեղեկացվել է, որ «գործի է դրվել կապի դաշտային հանգույցը։ Կառավարման կազմակերպման համար ապահովվել է տեղեկատվության միջշտաբային փոխանակման որակյալ կատարում հենակետային եւ շարժական ռադիոհանգույցներից։ Մշակվել է գրոհ «Մի-17» տրանսպորտային-մարտական ուղղաթիռներից՝ տարբեր մարտական մանեւրների օգտագործմամբ։ Գործի են դրվել ՀՕՊ ստորաբաժանումներ, որոնք կատարել են տարբեր բարձրություններում հակառակորդի օդային հարվածները հետ մղելու գործողություններ։ Իրական մարտի պայմաններում հրամանատարների եւ մարտական հաշվարկների հմտությունների կատարելագործման նպատակով բանակային ավիացիան կատարել է գործնական թռիչքներ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular