ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այնպիսի փոփոխություններ անել Հայաստանում, որոնք պետք է պաշտպանեն Արցախը. Մանե Թանդիլյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այնպիսի փոփոխություններ անել Հայաստանում, որոնք պետք է պաշտպանեն Արցախը։ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյան է այդ մասին նշել՝ ասելով, որ դա իր քաղաքական հաշվարկն է՝ Արցախյան պատերազմից հետո կուսակցություն ստեղծել, քաղաքական իր գործողությունն ավելի լայն թափով վերսկսելու։

Ըստ Մանե Թանդիլյանի՝ Արցախի խնդրի լուծումն այսօր Հայաստանում է։ «Իսկ այսօրվա իշխանություններով մենք Արցախի հայապատկան լինելը վտանգի տակ ենք դրել, հետևաբար խնդիրների լուծումն իշխանափոխումն է, անվտանգային համակարգի և բանակի հզորացումն է, առաջանցիկ տեմպերով և տնտեսության զարգացումն է բովանդակային առումով և ոչ թե նկարած թվերով»,- նշում է Մանե Թանդիլյանը։

Փաստելով, որ հաջորդ քաղաքական գործընթացը՝ Երևանի ընտրությունները, դրան հաջորդող ընտրությունները պետք է ծառայեն մեր պետության հզորացմանն, իսկ դա նշանակում է Արցախին տեր կանգնելուն, Մանե Թանդիլյանն ընդգծում է Երևանի ավագանու ընտրությունների կարևորությունը, երկրի ընդհանուր հետագա զարգացման և վերականգնման համար, թերևս այդ փաստն որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել։ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները հիմնաքարային նշանակություն ունեն ողջ հանրապետության զարգացման համար։ Ըստ էության այս ընտրություններով է լուծվելու, թե ինչպիսի ընթացք է ունենալու Հայաստանի Հանրապետությունն առնվազն առաջիկա տարիներին։

Հաջորդ խոշոր ընտրությունն արդեն 2026 թվականին է նախանշված, եթե մինչ այդ ֆորս-մաժորային իրավիճակներ չլինեն, ուստի և բնական է, որ գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձելու են ամեն ինչ անել Երևանի ավագանու ընտրություններում հաղթանակ տանելու համար, գիտակցում են, որ այդ ընտրությունները կենաց և մահու պայքար են իրենց իսկ համար, ուստի ընդդիմադիր քաղաքական այն ուժերն, որոնք իսկապես իրենց առջև նպատակ են դրել Հայաստանում իշխանափոխություն անելու, պետք է մի կողմ դնեն նեղ անձնական և կուսակցական շահերը, համախմբեն, գիտակցաբար մոտենան Երևանի ավագանու ընտրություներին, հնարավորություն տան, որպեսզի ընդդիմությունը կարողանա առնվազն Երևանում իշխանափոխություն իրականացնել, որից հետո այլևս ողջ հանրապետությունում իշխանափոխությունը լինելու է ընդամենը տեխնիկայի հարց։

Աննա Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular