Օձերի ակտիվության շրջան․ ինչպե՞ս զգուշանալ և ինչպե՞ս վարվել

Օձերի ակտիվության շրջան․ ինչպե՞ս զգուշանալ և ինչպե՞ս վարվել

Հայաստանում հանդիպում են 23 տեսակի օձեր, որոնցից թունավոր են իժերի 3 տեսակները և անդրկովկասյան գյուրզան․ հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Նշենք, որ ըստ վիճակագրական տվյալների՝ օձերի խայթոցներից մահացությունների դեպքում մարդկանց մոտ 40 տոկոսը մահացել է ոչ թե թույնից, այլ սարսափից։

Ոչ թունավոր օձերի խայթոցի դեպքում՝ վերքն անհրաժեշտ է մշակել այնպես, ինչպես ցանկացած փոքր վերք։

Թունավոր օձի խայթոցի դեպքում ՝ անհրաժեշտ է սահմանափակել տուժածի շարժումները և սեղմել խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից ։

Չի թույլատրվում՝

- խայթած վերջույթին՝ վերքից վերև, լարան (ժգուտ) դնել,

- խայթոցի տեղում կտրվածք անել,

- սառույց դնել կամ այրել,

- տուժածին ալկոհոլ առաջարկել,

- տալ դեղորայք, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել նրա օբյեկտիվ վիճակը: