ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը հետևողական ներարկում է դավաճանական գաղափարներն. առաջին գծում ՔՊ-ական կանայք են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի սոցիալական ցանցերն երեկ երեկոյան թնդում էին «Քաղաքացիական պայմանագրի» տխրահռչակ պատգամավորներից մեկի հերթական հակահայ հայտարարությունից։ ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ելույթ էր ունեցել և հայտարարել, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղն այն ըմբռնմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվի Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների միջև, նման երկխոսության համար միջազգային ներկայությամբ։

Վերլուծաբանների և ֆեյսբուքյան սովորական օգտատերերի թիրախն այս դեպքում Մարիա Կարապետյանն էր, վերջինս ոչ առաջին և ոչ էլ վերջին անգամն է հայտնվում նման իրավիճակում, երբ անում է հերթական հակահայ հայտարարությունը՝ դրանով փորձելով շոշափել հանրության տրամադրությունները։ Իրականում, Մարիա Կարապետյանն իհարկե մեղավոր է նման դավաճանական և սրիկայական հայտարարությունների համար, սակայն առաջին և գլխավոր մեղավորն ոչ թե նա է, այլ իրենց իսկ վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանը։

Ավելին, վերջինս և իր «տղամարդ» կողմնակիցները նաև վախկոտ են, իրենց փոխարեն կուսակցության կին ներկայացուցչին են մղում առաջին գիծ, վերջինս էլ «անձնազոհաբար» կրծքով պահում է գործող իշխանությունների դավաճանական նարատիվները և հայտնվում հայհոյանքների տարափի ներքո։

Մինչդեռ անհրաժեշտ էր, որ քննադատությունների թիրախն ուղղվի ոչ թե միայն նրա, այլ առաջին հերթին իրենց իսկ կուսակցության ղեկավարի դեմ, ով էլ ստիպում է Մարիա կարապետյաններին նման հակահայ դիրքորոշումներով հանդես գալ։ Բնականաբար, Փաշինյանը հրաշալի գիտակցում է, որ Հայաստանում թուրք-ադրբեջանական տանդեմի թեզերն առաջ տանելու որևէ այլ տարբերակ չկա, քան աստիճանաբար ասեղով սրսկել այն հանրության գիտակցության մեջ, ուստի և Մարիա կարապետյանները բացառապես ծառայում են այս կեղտոտ գործին։

Անի Եգանյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular