ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԲԴԽ-ն՝ Փաշինյանի կամակատար. Անկախ դատավորի լիազորությունները դադարեցրին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարձրագույն դատական խորհուրդն, ինչպես և սպասելի էր, երեկ ազատվել է դատական համակարգի վերջին անկախ դատավորներից մեկից։ Խորհուրդն երեկ որոշում է կայացրել կասեցնել միանգամից 5 դատավորների լիազորությունները։ Անցած ամբողջ տարվա ընթացքում դադարեցվել են ընդամենը 3 դատավորի լիազորություն, իսկ երեկ՝ մեկ օրում շատ ավելին, քան նախորդ ողջ տարվա ընթացքում։

Այդ դատավորներից ամենաշատն իշխանության թիրախում գտնվում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը։ Վերջինս իր անզիջում պահվածքի և գործող իշխանությունների կամակատարը չլինելու պատճառով վաղուց խրվել էր գործող վարչախմբի կոկորդին, և ամեն ինչ անում էին նրանից ազատվելու համար։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ջանքերով և նրա մտերիմ մերձավոր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ապօրինությունների արդյունքում, Հայաստանի դատական համակարգը զրկվեց անաչառ և անկախ դատավորներից մեկից։ Ընդ որում ԲԴԽ-ում ողջ պրոցեսն ընթացավ իրավաընթացակարգային և իրավական բազմաթիվ խախտումներով, ինչը վկայում է, որ առաջիկայում ՄԻԵԴ-ում դատավորը հնարավորություն է ստանանալու ևս մեկ վճռի հասնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

Ի դեպ նիստերը կայացել են դռնփակ՝ խախտելով օրենքի պահանջն, իսկ երեկ էլ ԲԴԽ որոշումները հրապարակելու ժամանակ Բարձրագույն դատական խորհուրդն ընդհանրապես անցել է ապօրինությունների ողջ պալիտրան իրագործելու, լրագրողներին արգելել են բարձրանալ դռնբաց դատական նիստերի դահլիճ և հարկադրաբար տեղավորել մի սենյակում, որտեղ վճիռը հրապարակելուն նրանք կարող էին հետևել հեռուստացույցի միջոցով միայն։

Լրագրողական բազմաթիվ կազմակերպություններ և իրավապաշտպաններ փաստել են, որ իրականացված ապօրինություններն այլևս աննախադեպ են, ի դեպ աննախադեպ բառը Փաշինյանի ամենասիրելի բառերից մեկն է դարձել, ցանկացած հարցում նա «աննախադեպ» է, հատկապես ապօրինություններ իրականացնելու։

Բնականաբար Կարեն Անդրեասյանն ու ԲԴԽ մյուս անդամները գիտակցում են, որ իրենց իսկ ապօրինությունների պատճառով, եթե ոչ վաղն, ապա ապագայում լրջագույն խնդիրների է բախվելու Հայաստանի Հանրապետությունը։ Այդ հանգամանքը, սակայն, նրանց բոլորովին էլ չի կաշկանդում։ ԲԴԽ անդամները դարձել են Նիկոլ Փաշինյանի կամակատարները։

Արթուր Մամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular