ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում անցած գիշեր անկարգությունների ժամանակ այրել են 159 մեքենա, 24 շենք

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անցած գիշեր Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ այրվել է մոտ 160 մեքենա, անկարգություններն սկսվել են ոստիկանների կողմից 17-ամյա պատանու գնդակահարությունից հետո, երեքշաբթի տեղեկացրել է Figaro թերթը։

«Գրանցվել է 202 հրդեհում հանրային վայրերում, մեքենաների այրման 159, շենքերի վնասման, այրման կամ այրելու փորձի 24 դեպք»,- նշվել է պարբերականի հաղորդման մեջ։

Անցած շաբաթ, երեքշաբթի առավոտյան Նանտերում ճանապարհին ստուգում իրականացնելիս ոստիկանները գնդակահարել էին 17-ամյա պատանու, որը, տեղի ուժայինների տեղեկացմամբ, հրաժարվել էր կատարել իրենց պահանջները։ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում բռնկվել են անկարգություններ, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։ ՆԳՆ տվյալներով՝ ամբողջ երկրում երիտասարդությունն այրել է մոտ 3,8 հազար ավտոմեքենա, ինչպես նաեւ ոստիկանության եւ իշխանության մարմինների շենքեր, մոտ հարյուր քաղաքապետարաններ ենթարկվել են հարձակման անկարգությունների սկզբից։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ թալանվել են մոտ 250 բանկային բաժանմունք, 200 մթերային խանութ եւ մոտ 10 առեւտրի կենտրոն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular