ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի «քարոզարշավը» խափանեցին. երիտասարդին ձերբակալել են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Սասնա ծռեր» խմբավորման ղեկավարներից Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթ Ավետիսյանը ձերբակալվել է։ Նախօրեին Աետիսյանի դուստրը և փաստաբանը հայտնել են, թե Անգլիական այգու տարածքից առևանգել են Դավիթ Ավետիսյանին։ Ականատեսի խոսքերով՝ երիտասարդը մոտեցել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջն՝ իր բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով, այնուհետև ոստիկանները տղային քաշքշել են, բռնի ուժով բերման ենթարկել ու տարել անհայտ ուղղությոամբ։

Արդեն երեկ «Ազգային ժողովրդավարական բևեռը» հաղորդագրություն տարածեց, որ Դավիթ Ավետիսյանը ձեռբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով, ինչը հաստատվել է ընդամենը մեկ ոստիկանի զեկուցագրով։ Ըստ փաստաբան Արայիկ Պապիկյանի՝ քննչական մարմինը «դավաճան» և «վիժվածք» արտահայտություններն որակել է որպես հայհոյանքներ, խուլիգանության դրսևորում և մեղադրանք առաջադրել Դավիթ Ավետիսյանին։ Երիտասարդը, որի հայրը տևական ժամանակ արդեն իսկ ազատազրկված է, այժմ ինքն էլ կարող է հայտնվել ճաղերի հետևում։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կանի դրա համար։

Նախօրեին տեղի ունեցած դեպքը, երբ Փաշինյանը փոքր խմբով շարժվում էր Երևանում, ընդամենը մեկ նպատակ ուներ՝ հանրությանը համոզել, թե գործող վարչախմբի պարագլուխը չի վախենում հանրության մեջ հայտնվելուց, այն էլ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ։ Ուստի և «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավարներից Վարուժան Ավետիսյանի որդու արարքն «ոտնձգություն» էր Նիկոլ Փաշինյանի իրականացրած քարոզարշավին, ինչը փաստում է՝ գործող վարչախումբը նույնիսկ այս պայմաններում վախենում է արդարությունից, վախենում է ճշմարիտ խոսքից և ամեն ինչ փորձում անել բացառապես իր քաղաքական հաշվարկներն առաջ մղելու, ընդդիմախոսներին ձերբակալելու, նրանց բռնաճնշումների ենթարկելու համար։ Միայն այդ եղանակով Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի պահպանել իշխանությունն, որևէ այլ տարբերակ գործող վարչախումբը չի էլ քննարկում։ 

Գայանե Սարուխանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular