ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում Nissan ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզում, այսօր՝ հուլիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 12։30-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել, որ բժիշկների հերթապահ խուբը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի Լալայան փողոց, որտեղ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տամարդու դի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում Nissan մակնիշի ավտոմեքենայում, վարորդի նստատեղում հայտնաբերել են տղամարդու դի։

Օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 73-ամյա Սահակ Ս․-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հանկարծամահ է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular