ԵԱՏՄ անդամ պետություններից մաքսատուրքերի գծով մուտքերը կազմել են 34.3 մլրդ դրամ․ ՊԵԿ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2023թ. առաջին կիսամյակի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից փոխանցված մաքսատուրքերի գծով մուտքերը կազմել են 34.3 մլրդ դրամ, հաղորդում են ՊԵԿ-ից։
«2022թ. նույն ժամանակաշրջանում ԵԱՏՄ երկրներից (այդ թվում՝ ՀՀ-ից) մաքսատուրքերի բաշխման արդյունքում ստացվել են 28.9 մլրդ դրամ մուտքեր (այդ թվում` հուլիս ամսին փոխանցված և 2022թ. առաջին կիսամյակին վերաբերող):
2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից փոխանցված մաքսատուրքերի գծով մուտքերը կազմել են 42.4 մլրդ դրամ»,- նշված է ՊԵԿ հաշվետվության մեջ։