Սեր, սեքս և ուտելիք՝ ահա այն ամենը, ինչը մեզ իրոք երջանկացնում է. Մերիլ Սթրիփի կյանքի կանոնները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄերիլ Սթրիփը Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից է, որին սիրում ու որով անկեղծորեն հիանում են միլիոնավոր մարդիկ՝ աշխարհի տարբեր անկյուններում: Բնատուր դերասանական տաղանդից ու անսպառ խարիզմայից զատ Սթրիփին հատուկ են սուր միտքը, խելացիությունն ու հումորը:
Նա առաջին մեծության այն աստղերից է, որոնք պատվով են հաղթահարել փողի ու փառքի փորձությունը՝ պահպանելով մարդկային բարձր որակները:
Ստորև ներկայացնում ենք օսկարակիր դերասանուհու կողմից տարբեր տարիների հարցազրույցներում արտահայտած ամենահետաքրքիր մտքերն ու կյանքի կանոնները, որոնցով Սթրիփն առաջնորդվում է.
1. Մի անգամ՝ երիտասարդ տարիքում, ես մեքենայում էի հայտնվել մի հիմարի հետ, որը մեքենան վարում էր 120մղ/ժ արագությամբ: Ես կարող էի ասել. «Հե՛յ, Ջե՛րոմ, կա՛նգ առ, վախենում եմ»: Բայց ես լռեցի: Կյանքում այդպես հաճախ է լինում: Դու մահու չափ վախենում ես, բայց շարունակում ես լռել:
2. Ես մեկ սիրում եմ պատրաստել, մեկ՝ չեմ սիրում: Պատահում է, որ սկսում եմ ինչ-որ բան եփել, իսկ հետո ամեն ինչ թափում եմ աղբամանն ու ասում. «Այսօր պիցցա կուտենք»:
3. Ես միշտ չէ, որ երջանիկ եմ, ուղղակի հանրության ու լրագրողների առաջ միշտ երջանիկ տեսք ունեմ: Բայց շատ փնթփնթան եմ լինում, հարցրեք ամուսնուս:
4. Ես Սոֆի Լորենի երկրպագուն եմ, ամուսինս՝ նույնպես: Այն պահից ի վեր, երբ նա տեսավ, թե ինչպես է Լորենը դուրս գալիս ծովից, այդպես էլ ուշքի չեկավ:
5. Շատ կուզենայի, որ Մարտին Սկորսեզեն երբևէ կին դերակատարի կարիք ունենար: Բայց կարծում եմ, որ ես ավելի շուտ կմեռնեմ, քան դա տեղի կունենա:
6. Աստղի կյանքում կա մի բան, որն ինձ դուր է գալիս: Օրինակ՝ Նյու Յորքն ինձ փոքրիկ քաղաք է թվում, քանի որ այնտեղ բոլորն ինձ ժպտում են:
7. Երբեք չեմ գնել իմ մասնակցությամբ ֆիլմի տոմս: Չէ՞ որ դա շատ վախենալու է: Իսկ ինչ կլինի, եթե հանկարծ մարդիկ սկսեն ծիծաղել լուրջ դրվագների ժամանակ, կամ քնեն, կամ էլ խռմփացնեն ամենածիծաղելի մասում:
8. Երբ 40 տարեկան էի, վհուկի դեր խաղալու միանգամից 3 առաջարկ ստացա:
9. Ես չափազանց ծույլ եմ, բայց երբ աշխատանք ունեմ, հավաքվում եմ, քանի որ շատ եմ վախենում ձախողվելուց: Մի խոսքով՝ ամեն ինչի հիմքում վախն է:
10. Մի բաժակ գինին այն է, ինչն ինձ միշտ փրկում է:
11. Եթե ուղեղ ունեք, ապա օգտագործեք այն:
12. Պետք չէ վախենալ աշխատելու ժամանակ, հակառակ դեպքում՝ ոչինչ չի ստացվի:
13. Սեր, սեքս և ուտելիք՝ ահա այն ամենը, ինչը մեզ իրոք երջանկացնում է: Ամեն ինչ շատ պարզ է:
14. Տանել չեմ կարողանում, երբ ինձ լուսանկարում են:
15. Ես անասելի երախտապարտ եմ Աստծուն, որ մինչև հիմա ողջ եմ: Ընկերներիցս շատերը հիվանդ են, մի մասը մահացել է, իսկ ես մինչև հիմա կամ: Ես բողոքելու բան չունեմ:
16. Երբ լուսանկարս հայտնվեց Time ամսագրի շապիկին, ընդհանրապես բան չզգացի: Դե, նրանք տարեկան 52 նոր շապիկ են ներկայացնում, որոնց վրա ինչ որ մեկը պիտի լինի, չէ՞: Իսկ այ երբ հարևանուհուս լուսանկարը հայտնվեց The New York Times Magazine-ի շապիկին, այնտեղ աշխատող մայրերի մասին հոդված էր զետեղված, և լուսանկարում հարևանուհիս աշխատանքի գնալուց առաջ համբուրում էր իր երեխային, ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ապրում եմ իսկական աստղի կողքին: