ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննարկվել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը․ Շվեդիայի դեսպանություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ում Շվեդիայի դեսպանությունը պատիվ ունեցավ հյուրընկալելու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը, որը նշանավորեց նաև Եվրոպական միության Խորհրդում Շվեդիայի նախագահության ավարտն ու նախագահությունը Իսպանիային հանձնելը,- ասվում է դեպանության հաղորդագրության մեջ․

«Շվեդիայի նախագահության ընթացքում կարևոր ձեռքբերումներ գրանցվեցին ԵՄ-Հայաստան հարաբերություններում, ինչպիսին է օրինակ՝ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի սահմանին։ Միջոցառման ընթացքում ԱԳ նախարար Միրզոյանը, ով ներկա էր փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի և ԱԳՆ այլ ներկայացուցիչների հետ, արդյունավետ քննարկում ունեցավ և բազմաթիվ թեմաներով մտքեր փոխանակեց ներկա դեսպանների հետ, ներառյալ տարածաշրջանային զարգացումները և ԵՄ-Հայաստան համագործակցություն»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular