ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գոռացին` վատ է, մինչեւ ջուր հասցրինք, մահացել էր. մանրամասներ երթուղայինում տղամարդու մահվան դեպքից

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեւանի Արշակունյաց պողոտայում թիվ 8  երթուղային տաքսու մեջ հանկարծամահ եղած 63-ամյա տղամարդը կնոջ հետ է եղել: NEWS.am-ի հետ զրույցում երթուղային տաքսու վարորդը պատմեց, որ տղամարդն իր կնոջ հետ երթուղային է նստել եւ քիչ անց իրեն սկսել է վատ զգալ:

«Նստեցին ու մի քիչ էր անցել՝ հետեւից գոռացին ուղեւորը վատ է զգում, կանգնեք, ջուր հասցրեք: Մինչեւ իջանք, ջուր հասցրինք, արդեն մահացել էր: Մի քանի րոպե առաջ էին նստել, շատ ժամանակ չէր անցել»,-պատմեց վարորդը՝ նշելով, որ անմիջապես շտապօգնություն են կանչել, սակայն, մինչեւ հասնելը տղամարդն արդեն մահացած է եղել:

Շտապօգնության բժիշկն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ, նախնական տվյալներով, 63-ամյա Ժորա Ասատրյանի մոտ սրտի կանգ է գրանցվել:

Ժորա Ասատրայնն իր կնոջ հետ հիվանդանոցից տուն վերադառնալիս է եղել, երբ դեպքը տեղի է ունեցել, նա առողջական խնդիրներ է ունեցել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արշակունյաց պողոտայում թիվ 8 համար երթուղային տաքսու մեջ քաղաքացի է հանկարծամահ եղել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular