ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիեւը պահանջում է զինաթափել Արցախի պաշտպանության բանակը եւ բացել «Զանգեզուրի միջանցքը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պահանջում է զինաթափել Արցախի պաշտպանության բանակը եւ բացել «Զանգեզուրի միջանցքը»։ Նա իր պահանջները եւ տարածքային հավակնությունները Հայաստանի հանդեպ ներկայացրել է Բաքվում, Չմիավորման շարժման Համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ։

«Հակամարտության ավարտից շատ չանցած Ադրբեջանը ներկայացրել է հինգ հիմնական սկզբունք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար՝ հիմնված միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ Չնայած Հայաստանը ստիպված էր Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, դեռեւս գտնվում են հայկական զինված ուժերի մնացորդները»,- ասել է Ալիեւը, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Հայ զինվորականները եւ ռազմականամերձ կազմավորումները տեղերում պետք է զինաթափվեն»,- ասել է Իլհամ Ալիեւը։

Նա նաեւ հայտարարել է, որ «Հայաստանը նաեւ խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, որն Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ։ Դա նրա պարտականությունն է, որը բխում է մոտ երեք տարի առաջ նրա ստորագրած կապիտուլյացիայի ակտից»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular