ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիեւը Ֆրանսիային մեղադրել է ցեղասպանության, խտրականության եւ նեոգաղութատիրության քաղաքականության մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ մեղադրել է Ֆրանսիային։

«Ֆրանսիան, որը ներկայանում է իբր մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի պաշտպան, նախկինի պես միջամտում է այլ երկրների ներքին գործերին»,- հայտարարել է Ալիեւը՝ ելույթ ունենալով Բաքվում, Չմիավորման շարժման Համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ, որի քննարկման թեման է՝ «Չմիավորման շարժում. միասնական եւ անսասան ենք առաջ եկող մարտահրավերներին դիմակայելու հարցում»։

Ընդգծելով, որ  վերջերս Մալիից եւ Բուրկինա Ֆասոյից ֆրանսիական զորքերի դուրսբերումը մեկ անգամ եւս ցույց է տվել, որ Ֆրանսիայի նեոգաղութատիրության վրդովեցուցիչ քաղաքականությունն Աֆրիկայում դատապարտված է ձախողման, Ալիեւը նշել է, որ «ցավոք, Ֆրանսիան փորձում է նույն արատավոր պրակտիկան պարտադրել Հարավային Կովկասում՝ աջակցելով հայկական անջատողականությանն Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում եւ օգտագործելով աշխարհաքաղաքական մրցակցությունը, օտարերկրյա ռազմական ներկայությունը եւ օրիենտալիզմի գաղութատիրական քաղաքականությունը»։

Բացի այդ, Ալիեւը հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի իր գաղութատիրական անցյալի եւ արյունալի գաղութատիրական հանցագործությունների, ինչպես նաեւ Աֆրիկայում, Հարավարեւելյան Ասիայում եւ այլ վայրերում Չմիավորման շարժման անդամ պետությունների դեմ ցեղասպանության ակտերի համար, ուստի «Ադրբեջանը խիստ անհանգստացած է նեոգաղութատիրության աճող միտման առիթով»։

«Ֆրանսիայում ավելի հաճախ է հնչում լայնորեն տարածված, հատկապես ԶԼՄ-ներում եւ ինտերնետում, ռասիստական եւ խտրական դիսկուրսը որոշ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, ռասիստական ատելության խոսքը պաշտոնյաների եւ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների անդամների կողմից։ Ներողությունը միլիոնավոր մարդկանցից, որոնց նրա (Էմանուել Մակրոնի) նախորդները գաղութացրել են, օգտագործել որպես ստրուկներ, սպանել են, կտտանքների ենթարկել եւ նվաստացրել, ոչ միայն կլինի Ֆրանսիայի պատմական մեղքի ընդունում, այլեւ կօգնի նրան հաղթահարել խոր քաղաքական, սոցիալական եւ հումանիտար ճգնաժամի հետեւանքները, որի մեջ երկիրը հայտնվել է ալժիրցի պատանու դաժան սպանությունից հետո»,- ասել է Ալիեւը։

Ալիեւը նշել է, որ «Ֆրանսիան անգամ արգելում է կորսիկերենը եւ չի ընդունում էթնիկ փոքրամասնությունների հայեցակարգ՝ միեւնույն ժամանակ փորձելով ներկայանալ որպես Ադրբեջանում հայ փոքրամասնության պաշտպան։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ կեղծավորություն եւ երկակի չափորոշիչներ»։

Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ «ուրիշներին խրատներ կարդալու փոխարեն ֆրանսիական իշխանությունները պետք է պայքարեն նման տագնապալի միտումների դեմ իրենց սեփական երկրում։ Ֆրանսիայի ոստիկանության կողմից վերջերս 17-ամյա ալժիրցի պատանու սպանությունը ռասիզմի եւ իսլամատյացության եւս մեկ նշան է այդ երկրում»։

«Այս առնչությամբ մենք միանում ենք ՄԱԿ հայտարարությանը, որում ափսոսանք է հայտնվում ոստիկանների հրաձգության հետ կապված եւ կոչ է արվում Ֆրանսիային «լրջորեն զբաղվել ռասիզմի եւ խտրականության խոր խնդիրներով իրավապահ մարմիններում»,- նշել է Ալիեւը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular