ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի նախագահը նամակով դիմել է Պուտինին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ընդ որում հայտնի չէ, թե երբ է տեղի ունեցել այդ իրադաձությունը, միայն տեղեկություններ են տարածվել, որ նամակը Ռուսաստանին փոխանցվել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի միջոցով, ինչը վկայում է, որ այդ դեպքում էլ գործ ունենք հստակ փաշինյանական սադրանքի և այս գործում Արցախին ներքաշելու հետ։

Ի դեպ, նամակով դիմելու մասին տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանն, ով այդ պաշտոնում Արայիկ Հարությունյանի կողմից նշանակվել է Նիկոլ Փաշինյանի ճնշման տակ և համարվում է հայաստանյան վարչախմբի առանցքային ներկայացուցիչներից մեկը Արցախում։ Ավելին, այս տեղեկությունը հայտնելով, Տիգրան Պետրոսյանը մեղադրանքի սլաքները կրկին ուղղել է ռուս խաղաղապահների դեմ՝ նշելով, որ Արցախի իշխանությունները նամակ են ուղարկել Պուտինին և ներկայացրել Արցախի ժողովրդի ծանրագույն վիճակը։ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ եթե վաղը հստակ քայլեր չտեսնեն ՌԴ կողմից, ապա լռելը հավասարազոր կլինի կործանման։ «Այսօր մենք ոչ թե ապրում ենք, այլ գոյատևում ենք, իսկ նրանք, ովքեր մեզ անվտանգություն, արժանապատվություն ու ազատ տեղաշարժ են խոստացել, ուղղաթիռով իրենց համար ուտելիք են կրում՝ թողնելով մեզ այսպիսի վիճակում»,- շեշտել է Հակաճգնաժամային խորհրդի նախագահը։

Ըստ էության, այս մեղադրանքը հենց ռուս խաղաղապահների դեմ է, ովքեր Արցախի տոտալ շրջափակման պայմաններում ուղղաթիռներով որոշակի քանակությամբ սնունդ և դեղորայք են տեղափոխում Արցախ, և ստեղծված իրավիճակում ռուս խաղաղապահներին մեղադրելը վկայում է, որ Հայաստանի գործող իշխանությունները նոր սադրանք են փորձում իրականացնել ՌԴ դեմ՝ արևմտյան տերությունների պահանջով։

Ի դեպ, նախօրեին ուշագրավ մեկ այլ դեպք է տեղի ունեցել, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը և հայտարարել, թե իրենք հավատում են և հույս ունեն, որ եթե Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, ապա խաղաղ ապրելը հնարավոր է։ Դեսպանի այս խնդրահարույց արտահայտությունը մեկանբանելու որևէ ցանկություն չկա, Արցախից և Հայաստանից բավականին լավ և փաստարկված հակադարձել են ԱՄՆ դեսպանին։ 

Յուրա Մելքոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular