ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի ԱԳՆ-ն կողմ է ցորենի գործարքի երկարացմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան կողմ է «ցորենի գործարքի» երկարացման գաղափարին, որի գործողության ժամկետն ավարտվում է մոտ երկու շաբաթ հետո, չորեքշաբթի հայտարարել է ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։

«Թուրքիան կարողացավ  ապահովել բանակցությունները կարեւորագույն թեմաների վերաբերյալ։ Շնորհիվ սեւծովյան նախաձեռնության մենք կարողացանք բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել ՌԴ-ին, Ուկրաինային եւ ՄԱԿ-ին եւ կանխեցինք գլոբալ պարենային ճգնաժամը։ Թուրքիան հավատարիմ է նախաձեռնությունն աշխույժ պահելուն, եւ մենք ձեր աջակցության հույսն ունենք»,- ասել է Ֆիդանը՝ ելույթ ունենալով Բաքվում, Չմիավորման շարժման Համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ։

«Սեւծովյան նախաձեռնության» երկարացման համար, որն ավարտվում է հուլիսի 17-ին, հիմքեր չկան, երեքշաբթի ասել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։ Ինչպես նշել են գերատեսչությունում, ՄԱԿ ղեկավարությունը լռություն է պահպանում իրենց համար անհարմար երկու հարցի վերաբերյալ՝ «Տոլյատի-Օդեսա» ամիակատարի տեղամասի պայթյունի եւ աղքատ երկրներին ռուսական հանքային պարարտանյութերի անհատույց մատակարարման։ Ընդ որում, Արեւմուտքում հրապարակայնորեն հայտարարում են, որ ոչ մի թուլացում հակառուսական պատժամիջոցների շրջանակում, այդ թվում պարենի եւ պարարտանյութերի համար, լինել չի կարող, նշել են ԱԳՆ-ում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular