Ադրբեջանում ձերբակալել են նախկին պատգամավորի՝ բնապահպանական ակցիային աջակցելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում ձերբակալել են նախկին պատգամավոր Նազիմ Բեյդեմիրլիին՝ բնապահպանական ակցիային աջակցելու համար:
«Ադրբեջանի խորհրդարանի նախկին պատգամավոր Նազիմ Բեյդեմիրլիի ձերբակալությունը դրամաշորթության կասկածանքով բացարձակ անհեթեթություն է: Կասկած չկա, որ նրան ձերբակալել են Սոյուդլու գյուղում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված սկզբունքային դիրքորոշման եւ, մասնավորապես, տեղի բնակիչների պահանջների հիմնավորվածության մասին նրա հայտարարությունների պատճառով»,-Turan-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին։
Գործարար, գիտնական-տնտեսագետ, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող Բեյդեմիրլին կտրուկ քննադատել Է Ադրբեջանում կառավարման համակարգը՝ նշելով, որ դրա ստեղծողը նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիեւն է: «Դա «ռեգիոնալիզմի», նեպոտիզմի, կաշառակերության եւ կոռուպցիայի հիմքի այլանդակ համակարգ է։ Այս երեւույթները շարունակվում են եւ կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չկա թափանցիկ համակարգ։ Ինչ էլ հայտարարի ՆԳՆ-ն, պարզ է, որ Բեյդեմիրլիի ձերբակալությունը կապված է Սոյուդլուի ցույցերի հետ»,-պնդում է Հասանլին։
Հիշեցնենք, որ գյուղում բողոքի ակցիաները կապված են Ալիեւների կլանին պատկանող լեռնահանքային ձեռնարկությանը կից ջրամբարի կառուցման հետ: