ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնում հրաձգության ժամանակ վիրավորվել է ինը մարդ, ներառյալ երկու անչափահաս

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վաշինգտոնում (Կոլումբիայի օկրուգ, ԱՄՆ) հրաձգության ժամանակ վիրավորվել է ինը մարդ, ներառյալ երկու անչափահաս, տեղեկացրել է տեղի ոստիկանությունը Թվիթերի իր էջում։

Գիշերվա ժամը 01.00-ին մոտ օկրուգի ոստիկանությունը հրաձգության մասին ազդանշան է ստացել, դեպքի վայր ժամանելով՝ օրինապահները պարզել են, որ մի քանի մարդ հրազենային վիրավորումներ է ստացել։

«Բոլորը ստացել էին կյանքին չսպառնացող վիրավորումներ։ Ինը տուժած կա։ Երկուսն անչափահաս են, մեկը՝ ինը, մյուսը՝ տասնյոթ տարեկան»,- ասել է Կոլումբիայի օկրուգի ոստիկանության հետաքննությունների բյուրոյի պետի օգնական Լեսլի Փարսոնսը տեսաուղերձում։

Նրա խոսքով՝ հարձակվողները կրակ են բացել տեղի բնակիչների դեմ, որոնք փողոցում տոնում էին ԱՄՆ Անկախության օրը։ Մուգ ամենագնացի հետախուզում է հայտարարվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular