ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրբ Հովհաննես մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. Փրկարարները 200 մետր պատգարակով իջեցրել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գ․ Հ․-ին (ծնված 1965 թ․) պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular