ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ճոպանողին հերթական մեգանախագիծն է՝ ուղղված մայրաքաղաք Երևանի տրասպորտային «հիվանդության բուժմանը». Մանե Թանդիլյան

ՎԻԴԵՈ

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․

 

Երևանյան բարձունքներից մեկում Երևանի օդային տրանսպորտի լիովին նոր, իրատեսական նախագիծ էինք քննարկում։
 
Երևանի ճոպանողին հերթական մեգանախագիծն է՝ ուղղված մայրաքաղաք Երևանի տրասպորտային «հիվանդության բուժմանը»։
 
Այն մի առաջարկ է, որից երևանցիները չեն կարող հրաժարվել։
 
Տրանսպորտային ճոպանուղու առավելությունների ու առանձնահատկությունների մասին խոսեցինք մեր բազմաթիվ համաքաղաքացիների, հյուրերի և համակիրների հետ, ունեցանք հարց-պատասխան քննարկում, լսեցինք հետաքրքիր դիտարկումներ, կարծիքներ և առաջարկություններ։
 
Ինձ համար փաստ է, որ այս նախաձեռնությունն անտարբեր չի թողնելու երևանցիներին ու քաղաքի հյուրերին, ճիշտ այնպես, ինչպես անտարբեր չթողեց Երիտասարդության պալատի վերականգնման գաղափարը։
 
Այսպիսի Երևանի մասին երազել են ժամանակի հանճարներն ու նվիրյալները, իսկ երբ երազանքը դառնում է նպատակ, հետո գործողությունների ծրագիր, այն դառնում է նաև իրականություն։ Այս նախագիծը մեզ համար երազանք է ու նպատակ, և մենք պատրաստվում ենք այն դարձնել իրականություն, սերունդներին թողնել համայն հայության, երազանքի մայրաքաղաք Երևան։
 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular