ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ հետախուզության աշխատակիցը խոսել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գաղտնի պայմանավորվածության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ ռազմական հետախուզության բարձրաստիճան սպան Newsweek ամսագրին ասել է, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, իբր, 2021 թվականի վերջին պայմանավորվել են, որ Վաշինգտոնն ուղղակիորեն չի միջամտի Ուկրաինայի իրավիճակին, և Մոսկվան կսահմանափակվի միայն այս երկրի տարածքում գործողություններով և չի դիմի միջուկային զենքի կիրառմանը։

Հրապարակման համաձայն՝ 2021 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսին ուղարկել է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զգուշացնելու հնարավոր հարձակումների հետևանքների մասին։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի ղեկավարն այն ժամանակ նախընտրել է մնալ Սոչիում և, ըստ Newsweek-ի, համաձայնել է խոսել Բերնսի հետ հեռախոսակապով:

Ըստ ամսագրի կողմից վկայակոչված ամերիկյան հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի, Պուտինի և Բերնսի բանակցությունները լավ են ընթացել, և երկու երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ ԱՄՆ-ն ուղղակիորեն չի մասնակցի հակամարտությանը և չի ձգտի Ռուսաստանի Դաշնությունում իշխանափոխության, իսկ Ռուսաստանն իր հերթին չի ընդլայնի ռազմական գործողությունները և գործելու է «չհայտարարված, բայց բոլորի կողմից ընդունված կանոններին համապատասխան»։

Հետախուզության աշխատակիցը պարզաբանել է, որ չհայտարարված կանոնները կարող են ներառել որոշակի սահմաններ չհատելու համաձայնություն, երկու երկրների պետական ​​պաշտոնյաների կամ դիվանագետների վրա չհարձակվել և հետևել հսկողության կանոններին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular