ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


100 մլն դրամ՝ մեքենաների նորոգմանը. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանությունն ուղիղ 100 մլն դրամ է տրամադրել մեքենաների վերանորոգմանը, որից 50 մլն-ն ծախսվել է 4 մեքենայի, իսկ մյուս 50 միլիոնը՝ 150 մեքենայի վերանորոգման համար։

Ոստիկանությունը հունիսի 29-ին մեկ անձից գնման ընթացակարգով  50 մլն դրամանոց պայմանագիր է ստորագրել «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ի հետ, այդ գումարի դիմաց կազմակերպությունը պետք է վերանորոգի 2022 թվականի արտադրության Camry 2.5, RAV 4, Fortuner 2.7, Fortuner 2.7 MT մակնիշի ավտոմեքենաները։ Եվս մեկ` 50 մլն դրամ արժողության պայմանագիր ոստիկանությունը ստորագրել է հուլիսի 3-ին, «Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ՝ կրկին մեկ անձից գնման ընթացակարգով, ընկերությունից 2020-2021 թվականներին գնված 150 «Շկոդա Օկտավա» մակնիշի ավտոմեքենաների վերանորոգման համար, այսինքն՝ ամեն մեքենայի վրա մոտ 340 հազար դրամ է ծախսվել։

Նշենք, որ այս մեքենաներն օգտագործվում են պարեկային ծառայության կողմից։ Ժամանակին սխալ գնում կատարեցին` ընտրելով եւ բավական բարձր գին վճարելով «Շկոդային», հիմա էլ նույն ընկերությանը վճարում են՝ իրենց մեքենաները նորոգելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular