ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ կատարվել է մոտ 24 հազար հրդեհում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայում անկարգությունների մասնակիցները կատարել են մոտ 24 հազար հրդեհում, անկարգություններն սկսվել են հունիսի 27-ի երեկոյան։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է  ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենը Սենատի լսումներում, որոնց հեռարձակումն իրականացրել է խորհրդարանի վերին պալատի կայքը։

«Անկարգությունների ընթացքում գրանցվել է 23 878 հրդեհում, այդ թվում այրվել է 12 031 մեքենա»,- ասել է Դարմանենը։

Նա նաեւ ավելացրել է, որ  վնասվել են ավելի քան 2,5 հազար կառույցներ, այդ թվում իրավակարգի ուժերի 273 շենք, մոտ 500 քաղաքապետարան եւ 168 ուսումնական հաստատություն։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մինչ այդ կոմունաների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ անկարգությունների բարձրակետն անցել է։ Անկարգությունների ընթացքում կալանավորվել է ավելի քան 3,6 հազար մարդ, վիրավորվել է իրավապահ մարմինների մոտ 800 աշխատակից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular