Տավուշի Բերքաբեր և Խաշթառակ կիրականացվի տնամերձ հողամասերում այգիներ հիմնելու փորձնական ծրագիրը. մանրամասներ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԿառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիստում հաստատեց տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը, որը կիրականացվի Տավուշի մարզի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ հողամասերում:
Նախագծի նպատակն է ընտրված բնակավայրերի տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում խթանել տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով այգիների հիմնումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը։
Ծրագիրը կիրականացվի 2023-2024 թվականներին՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ հողամասերում։ Ծրագրի շահառուներ կհանդիսանան՝ առնվազն 100 քմ-ից մինչև 1000 քմ մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ, տնամերձ հողամաս ունեցող տնտեսավարողները։
Համայնքի ղեկավարի կողմից հավաքագրված տվյալների և նախարարության ու մարզպետարանի առաջարկությունների հիման վրա համայնքը կկազմակերպի գնման գործընթաց՝ յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասի հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության իրականացման, յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում այգեհիմնում իրականացնելու համար ծրագրով նշված աշխատանքների գնահատման, նախահաշվի կազմման, գնահատման աշխատանքների արդյունքների ամփոփմանև յուրաքանչյուր բնակավայրի համար ամփոփ նախահաշվի կազմման նպատակով։
Ընտրված գնահատողի հետ կնքված պայմանագրի ֆինանսավորումը կիրականացնի Էկոնոմիկայի նախարարությունը։
Տնամերձ հողամասերում այգեհիմնում և ոռոգման արդիական համակարգերի ներդրումն իրականացնելու նպատակով համայնքի ղեկավարը հայտարարում է մրցութային գործընթաց՝ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով։
Կապալառուի (ների) ընտրության համար պարտադիր պայման է համարվում կապալառուի գնային առաջարկի չգերազանցումը նախահաշվային արժեքի չափին։
Կապալառուի կատարած աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի հետևյալ համամասնությամբ՝ Էկոնոմիկայի նախարարություն՝ 95 տոկոս, համայնք կամ շահառու՝ 5 տոկոս։
Ծրագրի իրականացումից ակնկալվում է 2 բնակավայրերի տնամերձ հողամասերում հավասագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկանյութով և ոռոգման կաթլիային համակարգերով ապահովված այգետնկման իրականացում, ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործում։
Ծրագրի շրջանակում 1000 քմ տնամերձ հողամասի հաշվով այգեհիմնման ծախսը գնահատվում է շուրջ 1.8-2.0 մլն դրամ, ընդ որում՝ արժեքը միջինացված է և կախված տնկիների տեսակից (տեղական կամ ներմուծված), սորտից, հողաբարելավման աստիճանից, լարասյունային համակարգի ներդրման անհրաժեշտությունից, ոռոգման համակարգի ներդրման եղանակից արժեքը կարող է փոփոխվել։
Հաշվարկները ցույց են տալիս, որ 100-500 քառ. մետր տնամերձ հողամասի այգեհիմնման դեպքում հաստատուն ծախսերը գնահատվում են շուրջ 400 հազ. դրամ, իսկ փոփոխական ծախսերը յուրաքանչյուր 100 քառ. մետրի համար՝ մինչև 126 հազ. դրամ: 500-1000 քառ. մետր տնամերձ հողամասի դեպքում՝ հաստատուն ծախսերը գնահատվում են շուրջ 580 հազ. դրամ, իսկ փոփոխական ծախսերը յուրաքանչյուր 100 քառ. մետրի համար՝ մինչև 126 հազ. դրամ:
Շահառուները 1000 քառ․մետրտնամերձհողամասիհաշվովայգեհիմնումից հետո լիարժեք բերքատվության անցնելուց դեպքում կստանան տարեկան շուրջ 3,0 տ համախառն բերք՝ շուրջ 2,0 մլն դրամ հասույթով։
Ծրագրի իրականացումից ակնկալվող վերջնական արդյունքները հնարավոր կլինի գնահատել փորձնական ծրագրի ավարտից հետո։