ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ընտրություններն ահաբեկել են գործող վարչախմբին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները հրաշալի հնարավորություն են ընդդիմադիր իրական քաղաքական ուժերի համար երկրում փոփոխությունների սկիզբ դնելուն։ Նախնական տվյալներով և առկա հարցումների համաձայն, ուժերից որևէ մեկին չի հաջողվել հավաքել ահրաժեշտ 40 % և ավելին, ուստի և այստեղ հարց է առաջանում, թե ովքեր կկարողանան հայտնվել Երևանի ավագանու կազմում և ինչ խնդիր կարող են լուծել հետընտրական հնարավոր դաշինքները։ Այս առումով էլ «Ապրելու երկիր» կուսակցությունը բավականին զգալի աշխատանք է իրականացնում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն ու համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հանդիպումներ են ունենում տարբեր քաղաքական կարող ուժերի հետ, փորձում շոշափել նրանց տարամադրությունները և Երևանի ավագանու կազմում ընտրվելու դեպքում հնարավոր դաշինքներն, ինչը թույլ կտա իշխանությունից զրկել «Քաղաքացիական պայմանագրին»։

«Ապրելու երկիրն» ի սկզբանե հայտարարել է, որ համագործակցության որևէ եզր չի նշմարում «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, թե Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Նրա շրջապատից շատերը վստահեցնում են, որ մինչև ամսվա վերջ կլինի նման հայտարարություն և Մարությանը մտադիր է առաջադրվել։

Թեև նշվում էր, թե հանդիպման ժամանակ Մարությանը չի բացառել համագործակցության որևէ տարբերակ և ասել է «պետք չի ձուկը ջրում բազար անել», այլ պետք է քննարկել ընտրություններից հետո, սակայն չի բացառվում, որ հենց քաղաքում որոշակի ընտրազանգված ունեցող Հայկ Մարությանի և Փաշինյանին ընդդիմադիր թիվ մեկ քաղաքական ուժի՝ «Ապրելու երկրի» համագործակցության արդյունքում հնարավոր լինի «Քաղաքացիական պայմանագրին» զրկել Երևանում իշխանությունից, ինչն իհարկե գործող իշխանությունների և մասնավորապես Տիգրան Ավինյանի սրտով չի լինելու, ուստի և առաջիկայում չի բացառվում, որպեսզի իսկական քարոզչական պատերազմ հայտարարվի թե՛ «Ապրելու երկրին» և թե Երևանի նախկին քաղաքապետին։

Սեփական քաղաքական կցորդներին ընտրապայքարի նետելով՝ իշխանությունները նաև խնդիր ունեն ամեն կերպ պայքարելու իրենց իշխանազրկելու հնարավորություն ունեցող ընդդիմադիր ուժերի դեմ։

Նաիրա Եղիազարյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular