ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրեց եւս 1,62 մլրդ դրամ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիստում հերթական անգամ սուբվենցիոն ծրագրերի իրկանացման համար գումար հատկացրեց: Այս անգամ դրանք վերաբերում են Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում իրականացվող ծրգրերին:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Այստեղ ծրագրեր կան եւ 2021 թվականից, եւ 2022 եւ 2023: Ընդհանուր գումարը 1 մլրդ 623 մլն դրամ է: Նաեւ այս փաթեթի շրջանակներում ունենք 20 մլն դրամ, երբ խնայողություններ են տեղի ունեցել եւ վերադարձնում ենք պետական բյուջե:

Ծրագրերը 13 համայնքներում են, ընդհանուր առմամբ, 17 սուբվենցիոն ծրագիր է: Բաշխվածությունը հետեւյալն է՝

Արարատի մարզ՝ 4 ծրագիր, 385 մլն դրամ,

Արմավիրի մարզ՝ 4 ծրագիր, 16,5 մլն դրամ,

Լոռու մարզ՝ 4 ծրագիր, 142 մլն դրամ,

Կոտայքի մարզ՝ 2 ծրագիր, 656 մլն դրամ,

Սյունիքի մարզ՝ 1 ծրագիր, 356 մլն դրամ,

Վայոց Ձորի մարզ՝ 5 ծրագիր, 80 մլն դրամ»:

Սանոսյանը հավելեց, որ այս որոշմամբ կունենանք 10,6 մլրդ դրամ, որ հունվարից սկսած կառավարությունը իր մասնաբաժինը հատկացրել է 185 սուբվենցիոն ծրագրի համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավանդույթի համաձայն մանրամասն թվարկեց այդ բոլոր ծրագրերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular