ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետությունից՝ տնամերձ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն էր, չնայած ի՞նչ Սահմանադրություն, եթե տևական ժամանակ է, այն ուղղակի գոյություն չունի, ավելի ճիշտ, նախ բռնաբարվեց, հետո սպանվեց Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռամբ։ Դա նույնն է, եթե ասենք նշվի Ասորեստանի անկախության օրը, մարազմ է չէ՞, այ մոտավորապես նույն բանի մասին ենք խոսում։ Ստացվում է՝ չի կարող լինել մի բանի օր, առավել ևս տոն, ինչը վաղուց գոյություն չունի։

Փաստը, որ այս իշխանությունները պետականության ու սահմանադրականության հետ ոչ մի աղերս չունեն, ապացուցված է քանիցս, ավելին, հենց երկրում գոյություն ունեցող սահմանադրական կարգը տապալվել է նրանց ձեռամբ, օրինակ, երբ 2018-ի հոկտեմբերի 2-ին շրջափակեցին խորհրդարանի շենքը և նախարարներին աշխատանքից ազատեցին՝ ազատման որոշումը ստորագրելով մարդկանց մեջքին։ Դե իսկ դատարանների շրջափակումը և դատավորներին ծաղրի առարկա դարձնելն ասվածի ամենացցուն դրսևորումների կուլմինացիաներից էր։

Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանն, իր տեսակով լինելով դասական անարխիստ, ատում է պետության բոլոր սիմվոլիկաներն, որոնցից անկյունաքարայինը հենց Սահմանադրությունն է, որը փաստացի հանդիսանում է պետության անձնագիրն ու, իր բառերով ասած «կադաստրի վկայականը»։ Հենց ասվածի վերաբերյալ էլ կարող ենք անել հետևյալ բխումը, որ Նիկոլը Սահմանադրությունը հասցրեց սովորական կադաստրի թղթի մակարդակի՝ պետությունը դարձնելով հասարակ տնամերձ։ Նա ոչ մի կերպի չի կարողանում համակերպվել հայկական պետականության գոյության փաստի հետ և հաստատակամ հերթով քանդեց պետության բոլոր հիմնասյուները՝ բանակը, իրավապահ համակարգը, եկեղեցին, ավանդական արժեքները։ Նա այդ ամենը համարում է հայկականության հետ ոչ մի աղերս չունեցող երևույթներ, Փաշինյանի համար չկան կարծրատիպեր, և ինչպես իր սիրելի Բոլթոնն էր ասում՝ նա շատ արագ սկսեց  ազատվել «պատմական կաղապարներից»։ Եթե ուշադիր նայենք Փաշինյանի քայլերին, ապա ակնհայտ է, որ նա կտրուկ մտնում է այնպիսի թեմաների ու օրակարգերի մեջ, որոնք ոչ միայն հակասում են պետականության գոյությանն, այլ կործանման կատալիզատորներ են։

Սահմանադրական կարգի տապալման համար, Նիկոլը կանգ չառավ ոչ մի արժեքի վրա, ամեն ինչում տեսնելով «նախկինների» հետքեր, նա բառացիորեն կազմաքանդեց Սահմանադրության հիմնական սիմվոլներից մեկը՝ Սահմանադրական դատարանը՝ հերթով, տարբեր առիթներով օգտագործելով ու բացահայտ ճնշումներ կիրառելով ՀՀ գլխավոր դատական կառույցի վրա։ Նույն փաշինյանական արյունոտ ձեռքերի արդյունքում է, որ «գրպանային ՍԴ»-ն դակում է այն բոլոր հակաօրինական ու հակապետական նշանակության փաստաթղթերն, որոնք հետագայում ողջ պետության համար դառնալու են պատիժ։ Ստացվում է՝ մենք այսօր ապրում ենք իլյուզիաների երկրում, որտեղ չկա, ո՛չ սահմանադրական կարգ, ո՛չ Սահմանադրություն, իսկ իրավապահ համակարգում գոյություն ունեցող վակխանալիան օրըստօրե նոր երանգներ է ստանում։ Չկա վերահսկողություն ու զսպման մեխանիմզմներ․ հենց նման դեպքերի համար են ասում, որ Նիկոլը մտել է անշուն գյուղ ու առանց փայտի հանգիստ ֆռֆռում է։

Արմեն Հովասափյան  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular