ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում մեկ երեխային կես կիլոգրամ շաքար է հատկացվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քննարկումների արդյունքների հիման վրա փորձում ենք կազմակերպել օգնություն ձեռնարկություններին եւ տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում գյուղատնտեսության ոլորտում զբաղվողներին։ Այս մասին Երեւան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ ասել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ պատասխանելով ձմռանը պատրաստվելու եւ մթերքների պաշարման մասին հարցին։

Պետնախարարը հավաստիացրել է, որ ներկա պահին ալյուրի պաշարների հետ կապված խնդիր չկա։ Պահուստային ֆոնդի վիճակի մասին մանրամասներ Ներսիսյանը չի ներկայացրել՝ նշելով, որ բարդ իրավիճակին պատրաստվել են։ Նա նաեւ նշել է, որ անչափահաս երեխաներ, տարեցներ, հաշմանդամներ ունեցող ընտանիքներին օգնություն է ցուցաբերվում։

Նրա խոսքով՝ մինչեւ հունիսի 15-ը որոշակի աշխատանք է տարվել այդ թվում էներգիայի այլընտրանքային աղբյուրի ապահովման ուղղությամբ։ Այդ օրվանից հետո այն ամենը, ինչ կարելի է անել, փայտ հավաքելն է, նշել է պետնախարարը՝ ավելացնելով, որ Արցախի իշխանությունների ջանքերն Արցախն արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհն ապաշրջափակելու համար բավարար չեն, պետք են ամբողջ հայության ջանքերը։

Հեռուստակամուրջը վարողը նշել է, որ այսուհետ Արցախում մեկ երեխային կես կիլոգրամ շաքար է տրվում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular