ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահը կայցելի Հայաստան. Զախարովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւն առաջիկայում կայցելի Հայաստան: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ այցը պետք է դիտարկել հարաբերությունների կարգավորման շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումների մերձեցմանն ուղղված միջոցառումների համատեքստում։

Հնարավոր են նաեւ եռակողմ հանդիպումներ։

Միաժամանակ, նա ողջունել է վաշինգտոնյան բանակցություններում հայ-ադրբեջանական գործընթացի առաջընթացը։ Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հունիսի վերջին ԱՄՆ-ում բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Ռուսաստանը կապեր է պահպանում հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի նպատակով։ Այդ շփումները, դիվանագետի խոսքով, շարունակվում են եւ քաղաքական մակարդակով, եւ խաղաղապահ զորախմբի գծով։ «Եվ, իհարկե, շատ բան կախված է հենց կողմերից, նրանց քաղաքական կամքից եւ միմյանց ընդառաջ գնալու պատրաստակամությունից։ Մենք մեր կողմից բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրում ենք»,-վստահեցրել է Զախարովան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular